
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 6-ին՝ ժամը 16.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 24 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրկիզել բնակարանը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ 1951 թ. ծնված Վրեժ Սադյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, հրդեհել է իր տան պատշգամբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դույլի մեջ այրվել է ստվարաթղթի թափոն: