Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը հետ է վերադարձվել հայերին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլաբնակ հայերը ցնծության մեջ են, քանի որ հին հայկական «Քամփ Արմեն» որբանոցի քանդելը չեղյալ է հայտարարվել, իսկ շենքի սեփականատերն այն նվիրաբերել է Հայկական հիմնադրամին, գրում է Հյուրիյեթը:

Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղակայված նախկին հայկական «Քամփ Արմեն» որբանոցը հայերին վերադարձնելու պահանջով Ստամբուլի փողոցներ էին դուրս եկել մեծ թվով հայեր ու նրանց աջակցող այլ ազգերի ներկայացուցիչներ: Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին քանդել որբանոցը` դրա փոխարեն շքեղ բնակելի շենք կառուցելու համար:

11011576_10205676555885620_2614547530962760455_n

Հավելենք, որ 1963 թ որպես որբանոց կառուցված «Քամփ Արմենը» մեծ սիմվոլիկ նշանակություն ունի: Երբ 1915 թ Անատոլիան մնաց առանց հայկական դպրոցների, որբացած ու ընչազուրկ հայ երեխաները, ովքեր մեկնեցին Ստամբուլ՝ ապաստան գտնելու համար, կրթություն սկսեցին ստանալ ճամբարում, որը կոչվեց «Ստամբուլի երիտասարդների տուն»: Նախկինում 1500 երեխաների տուն հանդիսացող «Արմեն քամփ»-ն առգրավվել էր Թուրքիայի կառավարության կողմից 1980-ականներին: Այժմ այն ցանկանում էին քանդել` նոր շքեղ բնակելի շենք կառուցելու համար:

1507979_472893062866834_1606464495714934219_n




Լրահոս