Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երբ լրագրողները հարցրեցին` արդյոք չի հոգնել նախարարի պաշտոնում լինելուց և իր հետագան չի տեսնում դիվանագիտական աշխատանքում, մեջբերում արեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հայտնի խոսքերից մեկը.
«Ես կմնամ այնքան, քանի դեռ չեմ հոգնել, իսկ քանի Բրիտանիան իմ կարիքն ունի՝ չեմ հոգնի»:
Աշոտյանը, սակայն, խնդրեց իրեն չհամեմատել Մարգարետ Թետչերի հետ. «Հանկարծ չգրեք ես ինձ դրել եմ Մարգարետ Թետչերի տեղը»,- կեսկատակ կեսլուրջ ասաց նախարարը:
Իսկ կոնկրետ դիվանագիտական աշխատանքի հետ կապված, նա դիտարկմանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ միայն դիվանագիտական աշխատանքի»: