
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասի նմասնակցել է սլավոնական գրի և մշակույթի օրվան նվիրված տոնակատարությանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Իսաակիևյան հրապարակում մեկնարկած միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տարբեր երգչախմբերի ավելի քան 3000 կատարողներից բաղկացած հավաքական երգչախումբը՝ սիմֆոնիկ մեծ նվագախմբի ուղեկցությամբ
Ծրագրի շրջանակում հնչել են տարբեր տարիներին գրված 20 սիրված երգեր: Հատկանշական է, որ հնչած բոլոր երգերը երգչախմբի հետ միասին կատարել են նաև հրապարակում հավաքված տոնախմբող պետերբուրգցիները: