Լեվոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի, որովհետեւ մինչեւ այդ “Հանրապետություն”, “Ազատ-դեմոկրատներ” կուսակցությունների, Կարապետ Ռուբինյանի, քաղաքապետի ընտրություների հետ կապված խնդիրը պետք է լուծի, նոր մտածի այդ մասին: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով Լեւոն Զուրաբյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆին նախքան միասնական թեկնածուի հավակնությունները իր ներսի հարցերը թող լուծի:
“Եթե Լեւոն Զուրաբյանի ասածները գործածենք ՀԱԿ-ի վերաբերյալ, ապա այսպես է ստացվում”,- նշեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իրենք խմբակցության, այլ ոչ թե կուսակցության ներսում են խնդիրներ ունեցել:”ՀԱԿ-ը, այլեւս այն ՀԱԿ-ը չէ, որը կար` կուսակցություններ, հոսանքներ են հեռացել: Ժամանակին, երբ ժառանգությունից մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե “Ժառանգությունը” այլեւս չկա: Հիմա այս հարցը կարող եք իրենց տալ, թե այս դեպքում ի՞նչը չկա”,- նշեց Մարտիրոսյանը:




Լրահոս