
Սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Ռուսաստան, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Համաձայն տեղեկության՝ նախարարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին:
Այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կանցկացվեն Էլմար Մամեդյարովի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:
Նաև ակնկալվում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: