
Լեւոն Արոնյանը 2013 թ. հունվարի 12-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր մրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն 13 ուժեղագույն գրոսմայստերներ, այդ թվում` Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը: Սերգեյ Մովսեսյանը նույն օրերին կմասնակցի Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարին: Այստեղ նույնպես հանդես կգան 14 ճանաչված գրոսմայստերներ: