Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրայր Գ.-ին, որի հողատարածքում` կենցաղային իրերի տակ, հայտնաբերվել է թղթե փաթեթ`17,5 գ չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգվածով, եւ 21,7 գ կանեփանման չորացված զանգված, իսկ հողատարածքում` աճեցված կանեփանման թուփ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հրայր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն, հավաքել է իր հողատարածքից` անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
մարիխուանան պահել էր կենցաղային իրերի տակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ