Չարենցավանի 33-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհայտ կորած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ. մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Հասակը՝ մոտ 160-165 սմ, միջին կազմվածքով, դեմքը՝ կլորավուն, մազերը՝ շագանակագույն։

Հագին եղել Է՝ սպիտակ երկարաթև վերնաշապիկ, սև անդրավարտիք՝ մինչև ուսերը հասնող ամրակներով, կիսաճտքավոր, ցածրակրունկ սև փայլուն կոշիկներ, ձեռքին եղել Է մուգ շագանակագույն պայուսակ։

Ռուզաննա Մարկոսյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-06-23, 1-02 կամ 077-22-33-66 հեռախոսահամարներով։




Լրահոս