Մահվան ելքով պատահար Մեղրի-Երևան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 114-րդ կմ-ին «Ջիպ Չերոկի Սպորտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո երկու ավտոմեքենաները գլորվել են աջակողմյան ձորակը:

«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը` 1964 թ. ծնված Մանվել Շահնազարյանը, մահացել է, իսկ 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս