«Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցն անձնական հողի վրա դանակահարություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մոտ մեկուկես ամիս առաջ Վաղարշապատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել ձախ կրծքավանդակի հատվածում դանակահարված տղամարդ: Դեպքից անցել է մեկուկես ամիս: Armlur.am-ին դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ այդմ` դանակահարությունը տեղի է ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում և ունեցել է անձնական դրդապատճառներ: Մասնավորապես` կապված է եղել կնոջ հետ: Սակայն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում և ինչու` հայտնի չէ: Մեզ նաև հայտնի դարձավ, որ դանակահարողը «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցն է:

Դանակահարության փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից և հավելեցին, որ կատարվում է քննություն:




Լրահոս