
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերին, անդրադարձավ ֆինանսական ստուգումներին, իր ընտանիքի բիզնեսներին, Հայաստանում գործող մոնոպոլիաներին և այլ հարցերի:
Նա գրեթե բոլոր հարցերին փորձում էր պատասխանել դրական լույսի ներքո` նշելով, թե անընդհատ աշխատանք է կատարվում և մեկ տարում հնարավոր չէ լուծել առկա բոլոր խնդիրները:
Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց կին դատապարտյալներին կրծկալներ գնելու համար բյուջեից նախատեսված գումարների մասին, որին ի պատասխան նախարարը նշեց. «Ինձ կրծկալների մասին հարցեր մի տվեք, ինձ լուրջ հարցեր տվեք»: