«Եթե համաներումը կիրառվի զուտ ՔԿՀ-ները բեռնաթափելու համար, կտիրի քրեածին վիճակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը որպես իրավական գործիք շատ ավելի արդյունավետ է, քան համաներումը: Այս համոզմանն է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին, պատասխանելով լրագրողների հարցին, հիշեցրեց, որ համաներում հայտարարելու իրավասություն ունի միայն երկրի նախագահը:

Լրագրողների դիտարկմանը, որ մտահոգիչ չէ՞ այն հանգամանքը, որ կալանավորված անձանց թիվը գնալով շատանում է և առաջ է գալիս ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության հարցը, և չարժե՞ արդյոք այս պայմաններում համաներում հայտարարել, նախարար Մանուկյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ թիվն աճման դինամիկա չուներ, դա մտահոգիչ է. «Ինչքան քիչ լինեն կալանավորված անձինք և դատապարտյալները՝ այնքան լավ: Բայց պիտի հաշվի առնենք, որ սա դինամիկ փոխվող վիճակագրություն է, և պիտի ասեմ, որ եթե ընդհանուր համեմատենք թեկուզ մեր հերևան երկրների հետ, Հայասանում դատապարտայլների և կալանավորների թիվը այդքան բարձր չէ: Համաներումը չի կարող օգտագործվել որպես գործիք բերռնաթափման համար»:

Հովհաննես Մանուկյանի խոսքով, եթե համաներումը կիրառվի զուտ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, երկրում կտիրի քրեածին վիճակ:




Լրահոս