
Վերջին շրջանում անընդհատ քննարկվում են լուրերն այն մասին, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արդեն ընտրյալ ունի: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Նազենիի սիրելին արվեստի բնագավառից է, մի քանիսի համոզմամբ էլ` գործարար աշխարհի ներկայացուցիչ: Հայ ամենացանկալի հարսնացուներից մեկի անձնականի մասին նման խոսակցություններ ծավալվեցին այն բանից հետո, երբ նորաձեւության երկու ցուցադրությունների ընթացքում հաղորդավարուհին հանդես եկավ հարսի զգեստով: Դրանցից առաջինի ժամանակ Նազենին հայտարարեց, որ մտադիր է ձեռք բերել իր ներկայացրած զգեստը` նշելով, որ առիթ կա: Բնականաբար, շատերը սկսեցին մտածել, որ Նազենին ամուսնանում է: Սակայն դերասանուհին արդեն որերորդ անգամ հերքում է ընտրյալ ունենալու մասին լուրերը: «Հերթական անիմաստ եւ ոչ իրական ինֆորմացիան է»,-գրել է դերասանուհին «Ֆեյսբուք»-ի իր էջում: