Բուհը դիպլոմ չի տրամադրի նաիրիտցիների ուսանող երեխաներին. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նաիրիտցիների ուսանող երեխաների ուսման վարձերի հետ կապված խնդրին, նշեց` որևէ խնդիր չկա ուսման վարձերի հետ կապված: «Մենք ընդառաջել ենք նրանց` թույլատրելով մասնակցել քննություններին: Երկուսի հետ կապված խնդիրներ են առաջացել, սակայն դա եղել է այն պատճառով, որ բուհի ղեկավարությունը չի իմացել, որ ուսանողները նաիրիտցիների երեխաներ են: Նրանց ծնողները պետք է նախապես դիմում գրեին ռեկտորին, որպեսզի խնդիր չառաջանար»,- ասաց նախարարը:

Նա, սակայն, նշեց, որ բուհը դիպլոմ չի կարող տրամադրել նաիրիտցիների ուսանող երեխաներին, մինչև ուսման վարձը չվճարվեն. «Համաձայնեք՝ դիպլոմը ստանալուց հետո նրանք վարձը դժվար թե վճարեն»:

Հարկ է նշել, որ նաիրիտցիների ուսանող երեխաների ուսման վարձերի վճարումն անմիջականորեն կապված է նրանց երկու տարվա չվճարված աշխատավարձերի պարտքի մարման հետ, հետևաբար կառավարության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ:




Լրահոս