
Հոկտեմբերի 6-ին ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1988թ. ծնված Արփինե Գ-ին:
Աղջիկը խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ին Արցախի փողոցում գտնվող մանկական սրճարանում սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս, և ներկայացրել է գողոնը:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը, և նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: