Պատգամավորները կրկին Իշխան Զաքարյանին են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրեց խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահը չկա՝ հավելելով.«Խորհրդարանում ավանդույթ է դարձել ՎՊ-ն ձեր անձով է ներկայանում»:

Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ այստեղ ներկայացնում է կատարողականը՝ ՎՊ խորհրդի որոշմամբ: «Պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել, և խորհուրդը որոշեց, որ հաշվետվությունը ես եմ ներկայացնելու», – ընդգծեց նա:

Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել Իշխան Զաքարյանի` Ազգային ժողով չգալը: Պատգամավորներն էլ մշտապես հետաքրքրվում են, թե ուր է Իշխան Զաքարյանը:




Լրահոս