Ինչու բյուջեի կատարողականի քննարկմանը նախարարները չեն մասնակցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ, հետաքրքրվեց, թե ինչու դա չենք ներկայացնում ոլորտի պատասխանատուները։

«Ես ուզում եմ հարցս ուղղել երկուսիդ էլ. ինչո՞ւ այս հաշվետվության ժամանակ մենք չենք տեսնում ոլորտի պատասխանատուներին՝ նախարարներին, ինչո՞ւ մենք չենք տեսնում որևէ նախարար կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքին, ինչո՞ւ հենց նրանք չեն օրենսդիր մարմին ներկայացնում իրենց ոլորտում կատարվածը», – նշեց նա :

«Շատ պարզ հարց է»,- ի պատասխան նշեց  Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, իսկ Կորյուն Նահապետյանն էլ նշեց, թե իրենք բոլորին հրավիրում են:

Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ինքն է ներկայացնում, քանի որ նախարար Արմեն Երիցյանը նախագահի հետ մասնակցում է Արագածոտնի և Շիրակի մարզային այցերին:




Լրահոս