
Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանձնարարել է փակել քաղաքի բոլոր զբոսայգիները և լողափերը նոր փոթորկի ԱՄՆ-ի ծովափերին մոտենալու հետ կապված: Քաղաքապետի խոսքերով այդ կարգը կգործի նոյեմբերի 7-ին, ժամը 12-ից սկսած և կտևի առնվազն մեկ օր: Իշխանությունները պատրաստվում են տարհանել ցածրադիր վայրերի բնակիչներին: Սակայն քաղաքապետի խոսքերով այն չի լինի այնպես լայնամասշտաբ, ինչպիսին էր “Սենդի” փոթորկի ժամանակ: Հիշեցնենք, որ այն ժամանկ տարհանվել է 375 հազար Նյու-Յորքի բնակիչ: