Այս գիշեր պայթյուն է գրանցվել Պակիստանի նախագահ Մամնունա Հուսեյնի որդու Տալատ Մամնունայի ավտոշարասյան ճանապարհին: Այս մասին հաղորդում է ԻԱՆՍ տեղեկատվական գործակալությունը:
Երկրի արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգի Հաբ քաղաքում հարձակման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 13 մարդ՝ այդ թվում նաև 4 ոստիկան, որոնք ուղեկցել են Տալատին: Մամնունա Հուսեյնը չի տուժել:
Պայթուցիկ սարքը կայանված է եղել ճանապարհի եզրին կայանված մոտոցիկլին ու գործի է դրվել հեռահար կերպով:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել հարձակման համար պատասխանատվությունը: