Որքան գումար են ծախսել ԱԻՆ-ը, Ոստիկանությունը և ԱԱԾ-ն` 2014-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվում է 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այս պահին ներկայացվում են ուժային ոլորտի ներկայացուցիչների հաշվետվությունները:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական բյուջեի ծախսային մասում սահմանված բյուջետային ծրագրերի համար սահմանված պարտավորությունների դիմաց վճարները կատարվել են ժամանակին:

Նա նշեց որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշվետու տարվա բյուջեում նախատեսված էր 9 մլրդ 880 մլն դրամ ծրագիր, որի դիմաց կատարողականը կազմում է 99 տոկոս: «Խոսքը վերաբերում է վճարումների կատարողականին, այլ ոչ թե իրականացված ծրագրերի կատարողականին: ԱԻՆ-ը իրականացրել է բյուջետային ծրագրեր» – նշեց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ փրկարարական ծրագրերի իրականացման համար ծախսվել է նախատեսված գումարի 82 տոկոսը: Անդրադառնալով կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը տրված գումարներին՝ Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսվել էր 16,7 մլրդ դրամի բյուջե և գրանցվել է 97 տոկոս կատարողական:

«Այստեղ նույնպես տրամաբանական է, որ հիմնական տեսակարար կշիռ ունեցող ծախսերը նախատեսված են եղել ԱԱԾ պահպանում բյուջետային դասակարգման դասում, որտեղ եղել է 97,7 տոկոս իրագործում», – հավելեց նա: Գլխավոր գանձապետը ներկայացրեց նաև ոստիկանության բյուջեն և նշեց, որ 2014-ին տրամադրվել է 59,3 մլրդ դրամ և արձանագրվել է 98 տոկոս կատարողական: Նա նշեց, թե նախատեսված է եղել իրականացնել 15 ծրագիր:




Լրահոս