Իրանում տեղի ունեցած երկրաշարժից 30 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրանական Վարզագան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ, տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը։ Վիրավորները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։ Նրանց մեծ մասը դպրոցականներ են։
Ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով 09։55-ին։ Հիշեցնենք, որ 5.7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ըստ Հայաստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում՝ 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում՝ 2-3 բալ ուժգնությումբ:
 




Լրահոս