Արձանագրվել են փայտագողության խոշոր դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. նոյեմբերի 4-5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Սեւան-Երեւան ավտոճանապարհին իրականացված օպերատիվ վերահսկողության (ստուգայցի)  ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք:
Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ բնապահպանական իրավախախտումները.
Գազ-53 մակնիշի 09 ՏU 203 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ բոխի եւ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30 հազար դրամ վնասի հատուցման գումար եւ իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետական բյուջե է մուտքագրվել 130 հազար դրամ:
Ֆորդ մակնիշի 25 ԼԼ 295 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 0.5 խմ բոխի տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ,  հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 15.0 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի:
Գազել մակնիշի 30 ՍU 998 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 3 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 90 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 190 հազար դրամ:
ՈւԱԶ մակնիշի 33 PՕ 431 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2.2 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 66.0 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 166 հազար դրամ:
Գազել մակնիշի 22 ԼU 593 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 0.5 խմ բոխի եւ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 15.0 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 50 հազար դրամ:
Զիլ-130 մակնիշի 03 ԼԼ 538 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված անկողահատ տախտակ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 90 հազար դրամ վնասի հատուցման գումար,  իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 110 հազար դրամ:
Գազել մակնիշի 23 ՕՍ 362 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ բոխի տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 130 հազար դրամ:
Ֆորդ մակնիշի 27 ՕԼ 870 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2.5 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ: Ավտոմեքենան գտնվում է Աբովյան քաղաքի ՃՈ հենակետի հարակից տուգանային տարածքում: Վառելափայտ տեղափոխող անձը չի ներկացել բնապահպանական տեսչություն՝ վարույթ իրականացնելու համար:
 Նույն ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտումներ է արձանագրվել նաեւ Կոտայքի եւ Երեւանի տարածքայի բաժինների աշխատակիցների  կողմից:
Ֆորդ մակնիշի 3733 12 ЖБ պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված 60 հազար դրամ վնասի հատուցման գումար եւ իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 160 հազար դրամ:
ՈՒԱԶ մակնիշի 67 ՕՕ 473 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30 հազար դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի: Պետական բյուջե է մուտքագրվել 130 հազար դրամ:




Լրահոս