Դավիթաշենում 38-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ նրա բնակարանում ` թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ մայիսի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 49 շենքի բնակարաններից մեկում 1977 թ. ծնված Գեորգի Գաբոյանի դիակը հայտնաբերելու մասին:

Ոստիկանության ծառայողներն օրերս նշված բնակարանի զննությամբ՝ խոհանոցի պատուհանագոգից, հայտնաբերել են ծաղկամանի մեջ աճեցված կանեփանաման բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս