ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց, թե հանցագործությունների թիվը նվազել է 788-ով:
Նա հայտնեց, որ 18 դեպքով նվազել են հանցավոր խմբերի և 29 դեպքով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: «Հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը: Դրանց 2-3%-ն են եղել նախկինում դատապարտված»,-հավելեց նա:
Փոխոստիկանապետն ընդգծեց, որ աճող տրանսպորտային քանակի պարագայում ՃՏՊ-ների թիվն աճել է ընդամենը 11%-վ, իսկ զոհերի թիվը նվազել 19-ով: Փոխոստիկանապետի հաղորդմամբ, հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, 52-ը՝ ոստիկանության ջանքերով: Եղիազարյանի խոսքով, ոստիկանությունում պարբերաբար անցակցվում են «ինքնամաքրման» գործընթացներ, որի շրջանակներում 846 ոստիկանության ծառայողներ տույժի են ենթարկվել, օրինախախտումների փաստերով 63 դեպք է գրանցվել 81 անձի վերաբերյալ: