Սամվել Կարապետյանի զավակները՝ ընտանեկան բիզնեսի շարունակող. Forbes-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes պարբերականն անդրադարձել է այն հարցին, թե որտեղ են աշխատում ռուսաստանաբնակ միլիարդատերերի զավակները: Ընտանեկան բիզնեսը երկրորդ սերնդին փոխանցելու օրինակները ժամանակակից Ռուսաստանում դեռևս քիչ են, նշում է պարբերականն ու ներկայացնում այն միլիարդատերների ցուցակը, որոնց ընտանեկան բիզնեսում ներգրավված են նրանց զավակները:

Ցուցակում հայտնվել են նաև հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետնյանի երկու զավակները՝ որդին՝ Սարգիս Կարապետյանը, ու դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:

nasled_v2_7_0 (1)

Նշվում է, որ 1992 թ ծնված Սարգիսը 2013 թվականից պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար և այժմ պատրաստվում է մի քանի առևտրաժամանցային կենտրոն շահագործման հանձնել։

Իսկ Կարապետյանի դուստր Տաթևիկը ղեկավարում է հոլդինգի մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։

Այն ռուսաստանցի գործարարների ցուցակը, որոնց զավակները զբաղվում են ընտանեկան բիզնեսով, ամբողջությամբ՝ այստեղ:




Լրահոս