
Ֆեսյբուքի Armenians of Syria էջից տեղեկանում ենք, որ հայազգի երիտասարդ Սաքո Կոզնյանն ազատ է արձակվել, ով առեւանգվել էր 3 օր առաջ Սարաքեբ քաղաքում։
Նշենք, որ նա առևանգվել էր Բեյրութ-Հալեպ ճանապարհին՝ Իդլիբի մարզի Սարաքեբ բնակավայրի մոտակայքում։ Նույն բնակավայրում առևանգվել էին նաեւ 7 հայեր։ Նրանցից մեկն է միայն ազատ է արձակվել։ Տեղեկություններ կան,որ առեւանգված 6 հայերը ողջ-առողջ են։