Փակ բնակարանում հայտնաբերել են դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14.51-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի թիվ 14 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են Գ. Խաչատրյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս