«Արդեն չորս օր է, ինչ համացանցում լայն արձագանք է գտել «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ակցիան: Ակցիայի ժամանակ` այսօր ժամը 21:00-ից մինչև 23:00-ն, կոչ է արվում հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից` զգուշացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը և թանկացման նրանց հայտը քննարկող պատկան մարմիններին, որ այս ակցիաները կարող են կրել պարբերական բնույթ՝ զրկելով ընկերությանը մեծ եկամուտներից:
Ակցիայի կազմակերպիչները դիմել են մի շարք լրատվամիջոցների` կոչ անելով աջակցել գաղափարին: Հայտնում ենք, որ Armlur.am լրատվական կայքը նույնպես միացել է ակցիային և առաջիկա երկու ժամը չի թարմացվելու: