Այսօր ռուս երգչուհի Անժելիկա Վարումի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երգչուհի Անժելիկա Վարումի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1969թ. մայիսի 26-ին:

Երգչուհու առաջին` «Good Bye, мой мальчик» ալբոմը թողարկվել է 1991 թ., որից հետո թողարկվել են ևս 13 ալբոմներ։ Նրա 60-ից ավելի երգեր դարձել են հիթ և պարբերաբար հնչում են տարբեր ռադիոալիքներով։

Մարիան դաշնամուրի դիմաց նստել է 5 տարեկանից, իսկ կիթառը ձեռքը վերցրել է դպրոցական տարիներին։ Արդեն ավարտական տարիներին նա դպրոցական թատրոնի հետ գնում էր հյուրախաղերի` կիթառի վրա նվագելուն զուգահեռ ուկրանիական ազգային երգեր կատարելով։

1990 թ. հոր խնդրանքով ձայնագրել է «Կեսգիշերային կովբոյ» (ռուս.՝ «Полуночный ковбой») երգը, որ շատ կարճ ժամանակում տարածվեց ու սիրվեց։ Հաջողություն ունեցավ նաև Վարումի առաջին ձայնասկավառակը` «Good Bye, мой мальчик» (1991)։

Երկու տարի անց Անժելիկան ձայնագրեց «Լյա-լյա-ֆա» (ռուս.՝ «Ля-ля-фа») ձայնասկավառակը, որը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ։ Այն ընդգրկում էր 11 երգ, այդ թվում` «Նկարիչը, որ նկարում էր անձրև» (ռուս.՝ «Художник, что рисует дождь»)[4], որի համար ռեժիսոր Օլեգ Գուսևը նկարահանեց Անժելիկայի առաջին տեսահոլովակը։

1995 թվականի սկզբին թողարկվեց «Ընտրյալներ» ձայնասկավառակը, որոշ ժամանակ անց` նույն տարվա վերջում, թողարկվեց «Աշնանային ջազ» (ռուս.՝ «Осенний джаз») ալբոմը, որը` որպես 1995 թվականի լավագույն ալբոմ, արժանացավ «Օվացիա» մրցանակի, համանուն տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն տեսահոլովակ, Անժելիկա Վարումը` տարվա լավագույն երգչուհի։




Լրահոս