ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Իսպանիայի 2014/15թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը: Այնտեղ ամենաշատ ներկայացուցիչ ունի կատալոնական «Բարսելոնա»-ն, փոխանցում է կազմակերպության կայքը:
Դարպասապահ. Կլաուդիո Բրավո («Բարսելոնա»):
Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդի, Խոսե Գայա (երկուսն էլ՝ «Վալենսիա»):
Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Գժեգոժ Կրիհովյակ («Սեւիլիա»):
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»):