Մխիթարյանը` «Վերդեր»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Վերդեր»-ի դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում:

Նա խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե և կատարել 5 հարված, որոնցից երկուսն ընթացել են դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի կատարած 68 փոխանցումները 76.5 տոկոս ճշգրտությամբ էին: Նա 1 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 4 անգամ խլել է գնդակը:

Նա կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում խախտումներ չեն եղել: Մխիթարյանը ստացել է 8.87 գնահատականը և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:




Լրահոս