Պոլիտեխնիկի ռեկտորին Բակո Սահակյանն էլ մերժեց. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի եւ ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել: Բժշկականում ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Բժշկականին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նախապես ծրագրված էր հունիսի 5-ը, սակայն հետաձգվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով:

ԵՊՀ-ում ընտրությունները կլինեն հունիսի 29-ին, Ճարտարագիտականում՝ հունիսի 20-ին, եւ մրցակցությունը թեժ կլինի։ Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունը ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է: Նրան ասել են` Ղարաբաղը չի խառնվում «էդ գործերին»: Բանն այն է, որ Մարուխյանն առաջադրվել է ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու «շրջանակներում». ԼՂՀ ընտրություններում 2-րդ տեղը գրաված ՀՅԴ-ն ԱԺ նախագահի պոստը զիջեց Աշոտ Ղուլյանին, որպեսզի Հայաստանում «կոմպենսացիաներ» ստանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս