Պարզվում է` ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երն ավելի վաղ են «միացել» «Ոչ թալանին» շարժմանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երն ավելի վաղ են «միացել» «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը, որը երեկ երեկոյան 2 ժամ լույսերն անջատելու բողոքի ակցիա արեց: Բանն այն է, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում, ուր վաղուց գործում է հովհարային անջատումների ռեժիմը, մի կողմից՝ «Յարմրկի Ռադիկի» ջերմոցների, մյուս կողմից՝ համակարգի անմխիթար վիճակի պատճառով, 2 օր շարունակ` շաբաթ եւ կիրակի օրերին, լույս չի եղել:

Սկզբում ՀԷՑ-երն ասացին, որ եղանակային պայմաններն ու կայծակն են «մեղավոր», ապա պարզվեց, որ բարձրավոլտի հետ է կապված խնդիրը, մի ողջ օր պետք է ստուգեն «լարերի վիճակը, համակարգն այլեւս  չի դիմանում. էս անմխիթար վիճակն էլ, փաստորեն, կատալիզատոր է դառնում բողոքի ալիքի եւ հեղափոխության համար»,- ասաց «ցանցերն» իմացող մեր զրուցակիցը, հավելելով. «Անհնար, ծանր վիճակ է. որ կառավարումը չկարգավորվի, ցանցերն էսպես հերթով շարքից  դուրս են գալու»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս