«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չէր ներկայացել խորհրդարան` իր փոխարեն ուղարկելով վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: ԱԺ-ն երեկ սկսեց մշտական հանձնաժողովներում քննարկել 2014 թվականի բյուջեի կատարողականը: Այդ քննարկումների շրջանակներում ՎՊ-ն եւս հաշվետվություն է ներկայացնում: Սակայն, ինչպես տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, այս անգամ եւս Իշխան Զաքարյանը չէր ներկայացել: Սեյրան Ավագյանն այդպես էլ չի կարողացել ասել, թե Իշխան Զաքարյանն ինչու չի մասնակցել այդ քննարկմանը եւ այդ ինչ կարեւոր գործով է նա զբաղված եղել: Նա ասել է, որ ինքը կատարում է ՎՊ խորհրդի որոշումը: «Քանի որ պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել, քննարկվող հարցն իմ համակարգման տիրույթում է»,- ասաց Ավագյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: