Արթուր Հարությունյանի «Աբովյան» ՀԸ-ի կաբելային սփռումը շարունակում է անջատված մնալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատված է: Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Օրեր առաջ տվյալ հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունը խոստացել է խնդիրը կարգավորել մայիսի 23-ին՝ շաբաթ օրը: Սակայն երեկ պարզվեց, որ մինչ օրս խնդիրը չի լուծվել: «Խոստացել էին շաբաթ օրը լուծել, բայց մինչեւ հիմա չեն արել: Առաջիկա քայլերի մասով տեղյակ կպահենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տնօրենը:

Ուշագրավն այն է, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունն էլ, ըստ լուրերի, պատկանում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկին: Իսկ ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը` Վահագն Գրիգորյանը, համարվում է Գագիկ Ծառուկյանի մարդը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս