ԴԵՌ ՓԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում սիբիրախտի հետեւանքով հայտարարված կարանտինի պատճառով դեռ շարունակվում են փակ մնալ մսի վաճառքի մի քանի կետեր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից: «Այո՛, մսի վաճառքի կետերի մեծ մասը դեռ փակ է, մարդիկ դրսից պետք է օգտվեն, քանի որ տեղի միսը չի թույլատրվում օգտագործել: Իսկ հայտարարված կարանտինը դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ սիբիրախտի աղբյուրը հայտնաբերվի: Գիտե՞ք՝ ինչքան դժվար է հայտնաբերել սիբիրախտով հիվանդ կենդանուն»,-ներկայացրեց մամլո խոսնակը: Հավելենք, որ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում նույնպես սիբիրյան խոցով հիվանդ չկա:




Լրահոս