Կուսակցություններին ֆինանսական որևէ հատկացում տեղի չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին Սերժ Սարգսյանի կատարած 22 պաշտոնական այցերի վերաբերյալ նախագահի աշխատակազմին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Պարոն Սարգսյան, այդ պաշտոնական այցերը բյուջեի վրա ինչքա՞ն են արժեցել»,- հարցադրում արեց պատգամավորը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենց հատկացված գումարի մեջ մտնում է նաև նախագահի աշխատկազմի այլ աշխատակիցների գործուղումների համար նախատեսված գումարները:  Նրա խոսքով՝ 2014 թվականին մոտ 30 տոկոսով ավելացել է արտասահմանյան այցերի թիվը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ քաղաքական կուսակցություններին տրվող աջակցության վերաբերյալ հարց ուղղեց Սարգսյանին: «Ո՞ր կուսակցություններ են աջակցություն ստացել»,- ասաց պատգամավորը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ ասաց. «Հետաքրքիր կլիներ իմանալ, բայց 2014-ին քաղաքական կուսակցություններին չի հատկացվել: Վերնագիրն այդպես է, բայց ծրագիրը միտված է հասարակական կազմակերպություններին աջակցելուն»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ առաջիկայում կաշխատեն վերնագրից հանել «քաղաքական կուսակցություններ» տերմինը:




Լրահոս