
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Armlur.am-ին տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: