ԳՈ՞Ղ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լրագրողը երեկ ականատես է եղել, թե ինչպես էր Խանջյան փողոցում՝ «Էրուդիտ» մանկական քոլեջի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղի մոտ, երիտասարդ մի տղա ծեծում 50-ին մոտ մի տղամարդու: Երիտասարդն ինչ-որ բան էր փնտրում տղամարդու գրպաններում, որոնք դատարկելուց հետո ոչինչ չգտավ: Ավելի ուշ մեր թղթակիցը պարզել է, որ երիտասարդի ծանոթ աղջկա պայուսակից դրամապանակն անհետացել էր, ինչում աղջիկը մեղադրում էր այդ տղամարդուն:
Նկատենք, որ երիտասարդն այնպես էր ծեծել այդ տղամարդուն, որ նա վախից սեփական հեռախոսը թողեց ու փախավ:
Միջադեպի «հերոս» երիտասարդը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց ներկայանալ:




Լրահոս