«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգմավոր Տիգրան Ուրիխայանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց, որ Կառավարությունը պետք է սկսի աշխատել արտակարգ տնտեսման ռեժիմով. «Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում կա մեկ միլիոն աղքատ: Չարթերներ, նույն ավտոմեքենաներ, ֆուրշետներ, ճաշեր, ընթրիքներ. մի՞թե հնարավոր չէր տնտեսել»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ 2014 թվականին Կառավարությունը որևէ մեքենա չի գնել և աշխատել է տնտեսման ռեժիմով: «Բայց կոնկրետ արարողակարգային միջոցառումների հետ կապված, կարծում եմ, խնայել պետք չէ: Մենք կարող ենք ամեն հարցում տնտեսեl, բայց չեմ կարծում, որ դա կարող է լավագույն արդյունքի բերել: Պետք է տնտեսել խորը մտածված: Իհարկե անհրաժեշտ են տնտեսումներ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կատարվել են 79 տոկոսով, որը ևս տնտեսումների արդյունք է: