Եթե մտնեք իմ աշխատասենյակ, բացի համակարգչից, այլ բան չեք գտնի ժամանակակից: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգմավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե պետք է տնտեսել և պետական բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստաի սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում պետք է ճգնավորի կյանքով ապրեն:
«Իմ օրինակով կարող եմ ասել՝ ես մեկ տարի է նախարար եմ աշխատում, իմ աշխատասենյակ եթե մտնեք, ապա բացի ժամանակակից համակարգչից, որևէ այլ ժամանակակից բան չեք գտնի: Իհարկե, գայթակղությունը կա, բայց մենք աշխատում ենք տնտեսման ռեժիմով»,- ասաց աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Պատգամավորն էլ արձագանքեց, ասելով, որ կոնկրետ Դավիթ Հարությունյանին նկատի չուներ: «Բացառություններ ամեն տեղ էլ կան: ԱԺ-ում ևս կան: Բայց կոնկրետ աուրան է այդպիսին: Ինչքան վատանում է վիճակը, այնքան ավելի ակնառու են դառնում ճոխությունները»,- ասաց