
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 27-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա նախարարի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս: