Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքում մասնաբաժին ունի նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այդ շենքում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:22-ի սահմաններում, բեռնատար ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել էր հորանը: Երկու մարդ մահացավ, իսկ երկուսը վիրավորվեցին: Հավելենք, որ նորակառույցի ճարտարապետը եւս Նարեկ Սարգսյանն է: Սակայն Երեւանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց մասնաբաժին ունենալու հանգամանքը՝ հավելելով. «Իրականում, իհարկե, նման բան չկա, Նարեկ Սարգսյանը միայն այդ շենքի ճարտարապետն է»:
ՄԱՍՆԱԲԱԺԻՆ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ