«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում է, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել:
«Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված հաշվետվություններ, որի արդյունքում 2012-2013թթ. գործունեության հետևանքով ստանձնել է լրացուցիչ հարկային պարտավորություն: ԶՊՄԿ-ն միշտ գործել է հարկային դաշտում և երբեք չի ուշացրել հարկային վճարումները»,-ասված է հաղորդագրության մեջ: