Բյուջեի կատարողականը՝ դատարկ դահլիճում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, որն ընթանում է կիսադատարկ դահլիճում: Պատգամավորներից գրեթե ոչ ոք ներկա չէր Դատախազության, Հատուկ Քննչական ծառայության, Վերասկիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության ամփոփիչ զեկույցների ներկայացմանը:

Ընդամենը 25 րոպեում մի քանի գերատեսչություններ ներկայացրեցին իրենց կատարողական զեկույցները, որոնց վերաբերյալ որևէ հարց չհնչեց, քանի որ դահլիճում պատգամավոր չկար:

Համատեղ նիստն ավարտվեց: Հաջորդը Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է:

10425853_872250552846951_6910750681202970977_n

11059359_872249802847026_6473701270007678921_n

11377303_872250369513636_4922274462556107167_n




Լրահոս