Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սյուդադ-Ակունյա ավերիչ տորնադոյի զոհն է դարձել Նվազագույնը 13 մարդ:
Կոաուիլա նահանգի հարյուրավոր տների լուրջ վնաս է հասցվել, այնտեղ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տարերքի ավերիչ հետևանքները չեզոքացնելու համար:
Համաձայն ականատեսների վկայությունների ու այնտեղից ստացվող լուսանկարների՝ քաղաքի փողոցներում լիակատար քաոս է տիրում՝ ծառերից մեքենաներ են կախված, ճանապարհներին մարդկային դիեր կան ընկած:
Կան բազմաթիվ վիրավորներ: Կա հավանականություն, որ զոհերի թիվը կարող է աճել:
Նահանգապետ Ռուբեն Մորեյրիի խոսքերով՝ զոհվել է 10 մեծահասակ ու 3 երեխա, 150 մարդ հոսպիտալացվել է, անհետ կորած է համարվում մեկ մանկահասակ երեխա:
Տորնադոյի արագությունը եղել է 270-300 կմ/ժ: