«Ես անկախ եմ ու անկաշկանդ, որեւէ մեկից ո՛չ քաշվում եմ, ո՛չ վախենում, ո՛չ էլ որեւէ խնդիր ունեմ: Չկա որեւէ մեկը, որ ինձ ասի` սա այսպես պիտի անես»:
Իհարկե, ինքնուրույնությունը լավ բան է: Դրան հասնելու ձգտումներն էլ՝ առավել ողջունելի: Բայց նկատենք, որ այդ ինքնուրույնություն ասվածը բոլորին չէ, որ սազում է: Տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երբ խոսում է իր անկախության մասին, ակամայից ծիծաղ է առաջանում. եթե նա անկախ է, ոչ մեկից չի վախենում, ինչո՞ւ չըմբոստացավ, երբ Սերժ Սարգսյանը նրան հրապարակավ դիմեց Դերո: Գոնե ասեր՝ պարո՛ն նախագահ, հասկանում եմ, որ բարկացած եք, բայց խնդրում եմ՝ Դերո մի՛ ասեք, ես Դերենիկն եմ: Այդ ժամանակ կհավատայինք, որ չի վախենում: