Կոտայքի և Աբովյանի ԵԿՄ ներկայացուցիչները քննարկում են Աբովյանի ընտրություննեի հարցը. ի՞նչ կլինի տարաձայնությունների վերջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Աբովյանի ԵԿՄ ներկայացուցիչները հավաքվել են քաղաքային գրասենյակում, որտեղ ԵԿՄ Կոտայքի մարզային ներկայացուցիչների հետ քննարկում են Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենց դիրքորոշման հարցը: Նշենք, որ Կոտայքի մարզային կառույցը օրեր առաջ հայտարարել էր, որ իրենք ընտրություններում սատարելու են Վահագն Գևորգյանին, սակայն Աբովյանի քաղաքային միությունը այլ տեսակետ ունի, և իրենք որոշել են սատարևել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին.

«Սա Աբովյանի ԵԿՄ-ն է, մենք էլ հայտնում ենք մեր տեսակետը: Մենք քաղաքականությամբ չեն զբաղվում, դա մեր հրամանատարի հրամանն է, սակայն սատարում ենք Արթուր Հարությունյանին: Նա 4-5 տարի կանգնել է երկրապահի կողքին»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի ԵԿՄ խորհրդի անդամ Պարգև Գրիգորյանը, ով հավելեց, որ Վահագն Գևորգյանին այսքան ժամանակ չեն տեսել և ոչ էլ գիտեն, որ նա ԵԿՄ անդամ է:

Նշենք, որ լրագրողները փորձում էին հանդիպել Կոտայքի մարզի ԵԿՄ ներկայացուցիչների հետ, սակայն Աբովյանի ԵԿՄ փոխնագահա Մելիքսեթ Մանուկյանը փորձում էր լրագրողներին տարածքից դուրս հրավիրել:
Նշենք, որ գրեթե բոլորն էլ չէին ցանկանում, որ լրագրողները մնային:

Հանդիպման մանրամասները՝ քիչ ուշ:




Լրահոս