Թեհրանում սկսվում է լրտեսության մեղադրանքով 10 ամիս առաջ ձերբակալված Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի դատավարությունը:
ԱՄՆ ու Իրանի քաղաքացիություն ունեցող Ռեզայանը ղեկավարում է Washington Post-ի թեհրանյան բյուրոն 2012թ-ից: Վերջինս մեղադրվում է «թշնամական պետության հետ համագործակցության» ու «հակաիրանական քարոզչության» մեջ:
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:
ԱՄՆ կառավարությունը լրտեսության մեջ Ռեզայանին ներկայացված մեղադրանքներն աբսուրդային է անվանել:
Washington Post-ի գլխավոր խմբագիր Մարթին Բարոն լրագրողի հանդեպ դատավարությունն ամոթալի է անվանել ու հրապարակավ կերպով քննադատել է փակ դռների հետևում դատավարության անցկացումը:
Ռեզայանի գործընկերներն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ ձերբակալությունից հետո նրան երկար ժամանակ է մեղադրանք չի ներկայացվել, մի քանի ամիս շարունակ նրան բանտախցում միայնակ են պահել ու բժշկական օգնություն չեն ցուցաբերել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավատացրել է Ռեզայանի հարազատներին, որ Սպիտակ տունը չի հանգստանա, մինչև որ նա ողջ ու առողջ տուն չվերադառնա: